Զոհվել են Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել են Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և Արցախի հերոս, գնդապետ Սերգեյ Շաքարյանը։

Գնդապետ Սերգեյ Շաքարյանը «Արցախի հերոս» կոչմանն արժանացել էր 2020 հոկտեմբերի 4-ին։

Շաքարյանը կասեցրել էր հակառակորդի բազմաթիվ տանկային ու հետևակային գրոհներ՝ հառակակորդին պատճառելով մեծ կորուստներ։

Պաշտպանության բանակն այսօր հրապարակել էր զոհված ևս 11 զինծառայողների անուններ։ Ցուցակում կան նաև Սերգեյ Շաքարյանի և Արթուր Սարգսյանի անունները։