Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ դիմել ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի Դաշնությանը․ LIVEnews.am-ի խմբագրակազմի դիմումը ՀՀ իշխանություններին

Միացեք և Տարածեք

Հայ ժողովուրդն այսօր պատերազմում է թուրք-ադրբեջանական-ահաբեկչական տանդեմի դեմ միայնակ: Եվ ամեն գնով Թուրքիան փորձում է մեկուսացնել Հայաստանին: Վերջերս «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթում հնչեցին օբյեկտիվ գնահատականները՝ ստեղծված իրավիճակի մասին. «Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»:

Հաշվի առնելով այս ամենը, ՊԱՀԱՆՋՈՒՄ  ենք ՀՀ իշխանություններից՝ անհապաղ դիմել ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի Դաշնությանը՝ իրենց դաշնակցային պարտավորությունները կատարելու և ռազմական օգնություն ցուցաբերելու համար՝ միջազգային ահաբեկչության դեմ այս պատերազմում։

Հապաղելը կարող է ճակատագրական լինել։ Թանկ է յուրաքանչյուր հայի կյանքը և ամեն թիզ հողը։

LIVEnews.am-ի խմբագրակազմ