Կտրուկ բարձրացնել ատոմակայանի պահպանությունն ու պաշտպանվածությունը, և ոչ միայն…

Ինչ է հուշում Լեդի Գագայի «911» տեսահոլովակի վերլուծությունը…

ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող անձից, ՀՀ կառավարությունից, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանից, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանից, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից խնդրում ու պահանջում եմ պատերազմի ողջ ժամանակաընթացքում, հատկապես նոյեմբերի 1-8-ը (ներառյալ) կտրուկ բարձրացնել, առաջին հերթին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի պահպանությունն ու պաշտպանվածությունը, և ոչ միայն, նաև` օդանավակայանների և ռազմավարական նշանակության այլ օբյեկտների…

Ընդգծեմ, որ մտահոգությունս, անհանգստությունս, տագնապս, անշուշտ, ունի որոշակի հիմքեր` հիմնված իլյումինանտների խամաճիկ Լեդի Գագայի «911» տեսահոլովակի վերլուծության, իրավիճակին` Հայաստանին ծնկի բերելու ձգտումն ունեցող թշնամու աչքերով նայելու, ինչպես նաև որոշակի փաստերի ու տրամաբանական վերլուծությունների վրա (տա Աստված` սխալվեմ): Ելնելով հիշյալ տեսահոլովակի վերլուծությունից, ինչպես նաև առկա ռազմաքաղաքական իրավիճակից ու հնարավոր զարգացումներից, պետք է հատկապես նոյեմբերի 1-8-ի ընթացքում սպասել մեր թշնամու ինչ-որ մի խոշոր ու դավադիր գործողության:

Կարծում եմ, ավելի տրամաբանական ու հնարավոր է, որ մեր թշնամիները ՀԱէԿ-ին ոչ թե հրթիռային կամ ռմբային հարված հասցնեն կամ փորձեն հասցնել, այլ այնտեղ ինչ-որ պայթյուն իրականացնեն կամ փորձեն իրականացնել մինչև ատամները զինված ահաբեկչական խմբի միջոցով: Ընդ որում, փորձեն թիկունքից դաշույնի հարված հասցնել հենց ա՛յն ժամանակ, երբ սահմաններում շատ վճռորոշ իրավիճակ լինի, միգուցե` լինել-չլինելու խնդիր:

Նկատի ունենանք, որ ՀԱէԿ-ին հրթիռային կամ ռմբային հարված հասցնելը մեր ՀՕՊ-ի, հատկապես, ՀՀ-ում գտնվող Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինանոցում առկա հակահրթիռային և հակաօդային պաշտպանության С-400 համալիրի, ինչպես նաև զենիթահրթիռային ունիվերսալ բազմուղի С-300В («Антей-300В») համալիրի (զինված «B» շարքի հրթիռներով) շնորհիվ գրեթե անհնար է, քանի որ նրան ուղղված հրթիռը կամ ՀԱԷԿ-ին մոտեցող ինքնաթիռն օդում կոչնչացվեն:

Բացի գործնականում հրթիռային կամ ռմբային հարվածի գրեթե անհնար լինելուց, Ադրբեջանը կամ Թուրքիան հրթիռային կամ ռմբային հարվածի կամ թեկուզ դրա փորձի դեպքում իրենց այդ արարքի տակից չեն կարողանալու դուրս գալ, դրանից հետո ստիպված են լինելու պատասխան տալ Ռուսաստանի և միջազգային հանրության առջև, ընդ որում, այդ պատասխանը կլինի շատ ծանր, և իրենք դա լավ գիտեն, հետևաբար ՀԱԷԿ-ին հրթիռային կամ ռմբային հարված հասցնելու փորձը թեև բացառված չէ, բայց քիչ հավանական է: Մինչդեռ, եթե պայթյուն իրականացնեն ահաբեկչական խմբի միջոցով, հաստատ հանձն չեն առնելու, որ պայթյունն իրենք են կազմակերպել, ասելու են այդ խումբն իրենց հետ որևէ առնչություն չունի:

Ավելին. կասկած չունեմ, որ վերոնշյալի դեպքում, որը, ի դեպ, ՀՀ-ի դեմ հնարավոր դավադիր գործողության միակ հավանական սցենարը չէ, ահաբեկչական խումբն ամբողջովին կազմված է լինելու ՆԱՏՕ-ի ստանդարտներով վարժված Թուրքիայի բանակի կամ հատուկ ծառայությունների հատուկջոկատայիններից` միտումնավոր փնթի հագնված, չսափրված… Իբր թե ԻԼԻՊ-ի կամ ահաբեկչական, իսլամական ծայրահեղական մեկ այլ խմբի անդամներ են:

Ավելորդ չեմ համարում մեջբերել Արցախի ԱԳՆ հոկտեմբերի 28-ի հայտարարությունից ընդամենը մի փոքրիկ հատված. «Ստեփանակերտի ծննդատան վրա այսօրվա հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ ադրբեջանական կողմի աղաղակող անհարգալից վերաբերմունքի հերթական համոզիչ ապացույցն է, ինչը վկայում է, որ իր ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար պաշտոնական Բաքուն պատրաստ է ցանկացած՝ նույնիսկ ամենազազրելի արարքների»:

Նաև վերը նշվածը նկատի ունենալով ու ճանաչելով թշնամուն, թող որևէ մեկը պատրանքներ չունենա, թե Թուրքիան և Ադրբեջանը չեն համարձակվի գնալ նման քայլի կամ չեն գնա, քանի որ թեկուզ նրանց համար, ի վերջո, կան մարդկային, բարոյական կամ քաղաքական ինչ-որ արգելքներ, կարմիր գծեր, որոնք ոչ մի դեպքում չեն հատի: Տվյալ պարագայում Թուրքիան և Ադրբեջանը կառաջնորդվեն բացառապես իրավիճակից իրենց համար բխող անհրաժեշտությամբ ու նպատակահարմարությամբ:

Ոմանք գուցե մտածեն` Ադրբեջանում կամ Թուրքիայում հո հոգեկաններ չե՞ն, որ համարձակվեն նման քայլի գնալ, չէ՞ որ այդ դեպքում ռադիոակտիվ աղտոտման կենթարկվեն նաև իրենց երկրները, հսկայական տարածքներ կդառնան անմարդաբնակ:  Շտապեմ հերքել` ո՛չ, նման բան տեղի չի ունենա, իսկ եթե Թուրքիայի և Ադրբեջանի տարածքները, այնուամենայնիվ, ռադիոակտիվ աղտոտվածության ենթարկվեն, այն կլինի, այսպես ասած, թույլատրելի վնասի շրջանակում:

Նման բան տեղի չի ունենա այն պատճառով, որ ՀԱԷԿ-ի երկու էներգաբլոկների ВВЭР‐440 տիպի B‐270 մոդելի ռեակտորներն իրենց տիպով, բնույթով էապես տարբերվում են Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորից: Հետևաբար ՀԱԷԿ-ում ինչ-որ պայթյուն կազմակերպելու կամ ՀԱԷԿ-ին հրթիռային, ռմբային հարված հասցնելու դեպքում ռեակտորի պայթյուն, ռեակտորի ամբողջական ավերում, ինչպես Չեռնոբիլի պարագայում, տեղի չի ունենա (եթե սխալվում եմ, թող մասնագետներն ուղղեն):

Բացի վերոնշյալից, ՀԱԷԿ-ն անվտանգության ավելի հզոր համակարգեր ունի, քան Չեռնոբիլի ատոմակայանն ուներ, այդ առումով ավելի պաշտպանված է: Մի պահ, սակայն, համարենք, թե կլինի 2-րդ Չեռնոբիլ… Հետո ի՞նչ, դրանից հետո Ուկրաինան ու Բելառուսը կործանվեցի՞ն… Կյանքի համար մահացու, մարդու առողջության և կյանքի համար անմիջականորեն ու խիստ վտանգավոր, մարդկային գործունեության ու բնակության համար անպիտան դարձան Չեռնոբիլի ԱԷԿ-ին մերձակա տարածքները, իսկ մնացած տարածքներում մարդիկ շարունակեցին ապրել, նույնիսկ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվել:

Ճիշտ է, նրանցից շատ մարդիկ հետո հիվանդացան քաղցկեղով և այլ հիվանդություններով, այդ մարդկանցից ոչ քչերը մահացան ու մինչև հիմա էլ մահանում են, բայց դե, ինչ արած, մարդիկ համակերպվել են այդ վիճակի հետ, իսկ քաղցկեղից և ուրիշ հիվանդություններից մարդիկ, ճիշտ է, ոչ նման քանակներով, մահանում են նաև այլ երկրներում, այլ վայրերում:

Նկատի ունենանք, որ Թուրքիայի` Հայաստանին սահմանակից վայրերը հիմնականում քրդաբնակ են, որոնց քանակի քչանալուց Թուրքիան բնավ չի վշտանա, բացի այդ, Հայաստանն ու Թուրքիան սահմանի մի ահագին մասով միմյանցից բաժանված են ռադիոակտիվ աղտոտվածությունը մեղմող, արգելափակող Արարատյան հզոր լեռնազանգվածով: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն այնքան էլ մոտ չէ ՀԱԷԿ-ին, որ խիստ կերպով տուժի: Իհարկե, առավել կտուժեն ՀՀ-ին սահմանակից հատվածները, սակայն Ադրբեջանը պատերազմում արդեն ապացուցել է, որ իր քաղաքացու կյանքն ու առողջությունն իր համար որևէ արժեք չունեն:

Հետևաբար, վերը շարադրվածը նկատի ունենալով, բնավ չբացառենք, որ Թուրքիան և Ադրբեջանն իրենց մեծ նպատակների իրականացման ճանապարհին խոչընդոտ հանդիսացող Արցախի և Հայաստանի հարցերը լուծելու համար կարող են գնալ նման դավադիր քայլի` իրենց տարածքների մի մասի ռադիոակտիվ աղտոտվածությունը կամ վարակվածությունը դիտարկելով թույլատրելի վնասի շրջանակում: Չէ՞ որ այդ ամենը եթե լինի, լինելու է պատերազմի համատեքստում, իսկ պատերազմում լինում են կորուստներ ու վնասներ, խնդիրն այն է, թե որքան և հանուն ինչի: Թուրքիան և Ադրբեջանը պատմության ընթացքում բազմիցս ապացուցել են, որ առաջնորդվում են «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով:

Ինչպես արդեն նշեցի, ՀԱԷԿ-ին հարվածի կամ այնտեղ ահաբեկչական խմբի միջոցով պայթյուն իրականացնելու դեպքում 2-րդ Չեռնոբիլ չի լինի, ինչն ավելի հավանական է դարձնում մեր թշնամիների կողմից ՀԱԷԿ-ի նկատմամբ ոտնձգության հնարավորությունը: Իսկ ի՞նչ կլինի այդ դեպքում…

Կասկածից դուրս է, որ ՀԱԷԿ-ն այդ դեպքում հանկարծակի, չնախատեսված կերպով կանջատվի էներգահամակարգից, ինչի հետևանքով այդ պահին ՀՀ տարածքի մի մասը գուցե հոսանքազրկվի: Գուցե նաև հովացման պոմպերի կանգի հետևանքով ռեակտորից ջերմությունը փոխադրող խողովակները պայթեն, ռեակտորի պատյանը ներսում եղած ջերմությունից հալվի կամ ճաքի, տեղի ունենա ռադիոակտիվ դարձած գոլորշու ժայթքում, ռադիոակտիվ նյութերի մասնակի արտահոսք:

Ընդգծեմ, որ տողերիս հեղինակը մասնագետ չէ, և մասնագետներին է մնում այս վերջին մասը հաստատելը կամ հերքելը (հուսանք, որ կհերքեն): Կասկածից դուրս է հզոր պայթյունի դեպքում ՀԱԷԿ-ի անջատումն էներգահամակարգից, ինչպես նաև Չեռնոբիլի հիշողության ու հոգեբանական գործոնի (սարսափ) հետևանքով խուճապի առաջացման մեծ հնարավորությունը…

Այնուհետ բավական է թշնամին ՀԱԷԿ-ում պայթյունի լուրը հասցնի սահմաններ, զինծառայողներն իմանան այդ մասին ու նաև նրա, որ Երևանից մարդիկ փախչում են (ինչը կարող է և՛ ճիշտ լինել, և՛ մասամբ համապատասխանել իրականությանը, և՛ լինել սուտ` կախված իրավիճակից), և դժվար չէ պատկերացնել սահմանի վիճակը, այնտեղ գտնվող զինծառայողների հոգեբանական վիճակը: Թշնամին էլ այդ լուրը չհասցնի, մեր ժողովուրդը, առանց որևէ չար դիտավորության, հեռախոսներով այդ լուրը կհասցնի սահմաններ, ի՞նչ է, մենք մեզ չե՞նք ճանաչում` այս դեպքում, իհարկե, վատ իմաստով:

Ծայրահեղ հիմարություն կլինի թշնամուն թերագնահատելը, և ծայրահեղ միամտություն կլինի կարծելը, թե նրանք վերը նշվածը չգիտեն, չեն հաշվարկել, չեն նախատեսել կամ ունակ չեն դրան, և այս հոդվածից են իմանալու այդ ամենի մասին: Այս հրապարակումը բնավ չունի մեր հասարակության շրջանում խուճապ առաջացնելու նպատակ, հակառակը` պետք է հանգիստ, բայց շատ զգույշ, ուշադիր, զգոն լինել` կասկածելի մարդու (մարդկանց) շարժ կամ որևէ այլ գործողություն տեսնելիս, անտարբեր չլինել, առնվազն` ժամանակին հայտնել պատկան մարմիններին:

Հրապարակման նպատակը պատկան մարմինների ուշադրությունն իրադարձությունների նման հնարավոր զարգացման վրա ժամանակին հրավիրելն է, որպեսզի ժամանակին ձեռնարկեն համապատասխան միջոցներ, եթե ՀԱԷԿ-ի և ռազմավարական նշանակության այլ օբյեկտների անվտանգությունը, պահպանությունն ու պաշտպանությունը ռազմական դրությամբ պայմանավորված, հիմա, ասենք, տասնապատկել են, ապա այս հրապարակումից հետո հարյուրապատկեն:

Հասկանալի է, որ ՀԱԷԿ-ը համապատասխան պատրաստվածություն ունեցող զինված խմբի պահպանության տակ է, բայց այդ խմբի պատրաստվածությունը, քանակը, զինվածությունը, զենքերի տեսակները բավարա՞ր են, եթե անհրաժեշտություն լինի դիմակայել ահաբեկիչների անվան տակ Թուրքիայի հատուկ ջոկատայիններին… Չգիտենք: Ունե՞ն արդյոք անհատական պաշտպանության համապատասխան միջոցներ, ներառյալ` հատուկ զրահաբաճկոններ, որոնք կարող են դիմակայել բանակի զինանոցում առկա սովորական հրաձգային զենքերից ավելի հուժկու կրակ արձակող զենքերի գնդակներին… Ունե՞ն հակագազներ` նախատեսված քնաբեր կամ կաթվածահար անող ժամանակակից գազայիհ նռնակների համար… Դարձյալ չգիտենք: Ու հասկանալի է, որ կարևորը մեր իմանալը չէ, այլ այն, որ այդ ամենն ունենան:

Նախորդ հրապարակումներից մի քանիսում արդեն նշել եմ, որ այժմյան պատերազմի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի ետևում կանգնած են աշխարհի ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերը: Խոսքը Սատանայի երկրային զորքի մասին է, անհավատներն ասվածին, իհարկե, չեն հավատա:

Սեպտեմբերի 18-ին հայերիս դեմ պատերազմի սանձազերծումից ուղիղ 10 օր առաջ (սեպտեմբերի 27-ը` ներառյալ) թողարկվել է իլյումինանտների խամաճիկ, վեցանոց և խոսափող, ամերիկացի երգչուհի, անբարոյականության և այլասերվածության  խորհրդանիշ, երգահան, ակտիվիստ, պրոդյուսեր, բիզնես լեդի, պարուհի, դերասանուհի, դիզայներ Լեդի Գագայի (Lady Gaga) կատարմամբ ու մասնակցությամբ երգի տեսահոլովակը` «911» անվամբ:

Տեսահոլովակն ակնհայտորեն, անվիճելիորեն վերաբերում է հայերիս և Հայաստանին: «911»-ի որոշ խորհրդանշանների, խորհրդաբանությունների ու խրտնաբանությունների վերլուծությամբ (վերլուծությունը կատարելով ներկայիս պատերազմի իրողությունը հաշվի առնելու համատեքստում) կարող եմ ասել, որ այն վերաբերում է նաև մեր դեմ սանձազերծված պատերազմին:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան