Լրտեսների բացահայտման ընթացքում կալանավորվել է 2 անձ՝ բարձրաստիճան զինվորական և օտարերկրյա քաղաքացի. ԱԱԾ տնօրենի տեղակալ

ԱԱԾ-ի կողմից լրտեսների բացահայտման ընթացքում կալանավորվել է 2 անձ՝ բարձրաստիճան զինվորական և օտարերկրյա քաղաքացի, նրանց նկատմամբ իրականացվել են համապատասխան գործողութուններ: Այսինքն, այս պահին ունենք երկու մեղադրյալ՝ մեկը դավաճանության գործով, մեկը՝ լրտեսության։ Այս մասին Քննչական կոմիտեի և ԱԱԾ ներկայացուցիչների այսօր կայացած համատեղ ասուլիսում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:

Նա վստահեցրեց, որ ԱԱԾ-ի կողմից իրականացվում են բոլոր օպերատիվ- հետախուզական միջոցառումները՝ նմանատիպ անձանց անմիջապես բացահայտելու և համապատասխան աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ: