ՊՆ-ը և ԶՈՒ Գլխավոր շտաբը դատապարտում են ՀՀ քաղաքական ղեկավարության ու զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու փորձերը

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության և Զինված ուժերի միջև հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը:

Այս մասին հայտարարություն են տարածել ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբը։

Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից: