Ահազանգ՝ Լարսից. Վրաստանն արգելում է ՌԴ-ից ՀՀ բերվող շտապ օգնության ՈՒԱԶ-ների մուտքը․ yerkir.am (տեսանյութ)

Քաղաքացի Ստեփան Հարությունյանը Վերին Լարսի անցակետից համապատասխան տեսանյութի հրապարակման միջոցով yerkir.am–ին հայտնել է, որ Վրաստանն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ բերվող շտապ օգնության ՈՒԱԶ-ների մուտքը երկիր:
Այսինքն՝ Վրաստանը տարանցիկ ճանապարհ չի տրամադրել հիշյալ մեքենաներով բարձված բեռնատարների համար: Ս. Հարությունյանը ցուցադրել է ՈՒԱԶ-ներով բեռնված մի քանի խոշոր բեռնատարներ, որոնք, ըստ իր մեկնաբանության, Վրաստանի կողմից մուտքի արգելքների հանդիպելով՝ հետ են վերադառնում Ռուսաստան:
Ենթադրվում է, որ շտապ օգնության այդ ՈՒԱԶ-ները գնվել են Ռուսաստանի հայության կողմից և, որպես հումանիտար բեռ, ուղարկվում էին Հայաստան: