Կորոնավիրուսով վարակված՝ հոսպիտալացման հերթում գտնվողների թիվը այսօր 471 է. Գևորգ Սիմոնյան

Այսօրվա՝ հոկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակված՝ հոսպիտալացման հերթում գտնվողների թիվը 471 հոգի է: Դրան զուգահեռ, ազատ մահճակալների թիվը 285 է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Այրվածքաբանական կենտրոնի ղեկավար Գևորգ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2474 նոր դեպք, մահացել է 14 քաղաքացի: