Միասնական հաղթենք հայրենական պատերազմում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է վերլուծաբան, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, «Ադեկվատ» միաբանության անդամ Տիգրան Քոթանջյանը, որի հետ խոսեցինք արցախյան պատերազմի տարածաշրջանային ազդեցության և իրական թիրախավորումների մասին, որ Թուրքիան և նրա հետևում կանգնած պետություններն այս պատերազմը հրահրել են տարածաշրջանն ապակայունացնելու և խաղացող պետությունների դերակատարումը թուլացնելու նպատակով։

ՀՀ վարչպատեը երեկվա իր ելույթում նշեց, որ արցախյան խնդրի լուծման այս փուլում դիվանագիտական ճանապարհ չկա և միակ լուծումը զենքն է։

«Պետք է հստակ գիտակցենք, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում և այս փուլից սկսած` երկար ժամանակ դիվանագիտական լուծում չունի։ Բոլոր հույսերը, առաջարկները, թե պետք է Արցախյան հիմնահարցի առնչությամբ դիվանագիտական լուծում գտնել, ըստ էության, պետք է ավարտված համարել»։ Նրա խոսքով` հայկական կողմը բազմիցս ասել է, որ հարցը փոխզիջումների տարբերակով լուծելու պատրաստակամություն ունի։

Իսկ սա, ըստ Փաշինյանի, նշանակում է, որ քո դրած նշաձողից կարող ես ինչ–որ բան նվազեցնել` հանուն լուծման, բնականաբար, դիմացինն էլ պետք է նույնն անի։ Վարչապետի խոսքով, սակայն, պրակտիկան ցույց է տվել, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է հայկական կողմի համար, անընդունելի է ադրբեջանական համար։ Սա ցույց է տալիս, որ այս փուլում դիվանագիտական ճանապարհով արցախյան հիմնահարցը լուծում չունի։

Իսկ թե երբ կարող է նման լուծման կարիք առաջանալ, Փաշինյանը խոստացավ հետո խոսել այդ մասին։

Տիգրան Քոթանջյանն անդրադարձավ նաև վարչապետի այս ուղերձին՝ ասելով, որ Փաշինյանը հավանաբար նկատի է ունեցել ադրբեջանի հետ բանակցային սեղանին նստելը և դիվանագիտական քայլեր իրականացնելը։ Պատերազմի այս փուլում իսկապես մենք այլընտրանք չունենք, քան համախմբվելն ու առաջնագծում հաջողություններ գրանցելը։

Այդուհանդերձ աշխարհի տարբեր երկրներում բողոքի ակցիաներով փորձում են խնդիրը դիվանագիտական հարթության բերել։ Արդյո՞ք պետությունների կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը կարող է արագ նպաստել խաղաղության հաստատմանը։ Ի՞նչ պարտավորություններ են ստանձնելու Արցախի Հանրապետությունը ճանաչած երկրները։

Մանրամասները՝ տեսանյութում