Եթե միջազային հանրությունը շարունակի իր անորոշ դիտորդական կեցվածքը, այս պատերազմը կարող է վերածվել աղետալի տարածաշրջանային կոնֆլիկտի

Որպես Հայաստան-Եգիպտոս միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ՝ քիչ առաջ հանդիպեցի Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկի հետ։

Կրկին անգամ դեսպանին ներկայացրեցի ադրբեջանա-թրքական տանդեմի սանձազերծած պատերազմի հումանիտար ատեղը, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների  ուղղակի  մասնակցությունն այս աղետալի պատերազմին, ինչպես նաև՝ Թուրքիայի փոխնախագահի երեկ արված հայտարարությունը,  թե Թուրքիան պատրաստ է զինուժ ուղարկել Ադրբեջան, այսինքն՝ անմիջականորեն  ներգրավվել պատերազմական գործողություններին։

Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանում փաստացի տեղակայվելու են ՆԱՏՕ-ի զորքերը։

Ներկայացրեցի բոլոր այն միջազգային կոնվենցիաները, որոնք կոպտորեն խախտել է ադրբեջանա-թրքական տանդեմը՝ թիրախ դարձնելով թե՛ քաղաքացիական բնակավայրերը, թե՛ քաղաքացիական անձանց՝ երեխաների, կանանց, տարեցների և թե՛ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների օգտագործման  փաստերը։

Փոխանցեցի նաև հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կատարած վայրագությունները, ինչը փաստում է  այդ տանդեմի կատարած ռազմական հանցագործությունները։

Մտահոգությունս հստակ էր՝ եթե միջազային հանրությունը շարունակի իր անորոշ դիտորդական կեցվածքը, այս պատերազմը կարող է վերածվել  աղետալի  տարածաշրջանային  կոնֆլիկտի։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Որպես Հայաստան-Եգիպտոս միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, քիչ առաջ հանդիպեցի Հայաստանում Եգիպտոսի արտակարգ եւ…

Опубликовано Naira Zohrabyan Четверг, 22 октября 2020 г.