Ադրբեջանը կրակ է բացել իրանցի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ. Azariha (տեսանյութ)

Իրանական Azariha տելեգրամյան ալիքը ցույց է տվել Իրանի սահմանային բնակավայրերի բնակիչների տների ավերումը` իրանական սահմանների երկայնքով ադրբեջանական զորքերի գործողությունների պատճառով: Այս մասին գրել է «Ինֆոտեկա 24» տեղեկատվական պորտալը:

«Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայելու փոխարեն, Բաքվի ուժերը տեղակայվեցին արևելք-արևմուտք ուղղությամբ:

Մյուս կողմից, նա անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Իրան և իրանական սահմանին տեղակայել է թաքֆիրիստների (ահաբեկիչներ – խմբ.):

Ժամանակը չէ՞, որ իրանական բանակը բուֆերային գոտի հայտարարի Լեռնային Ղարաբաղի խորքում»,– գրում է տելեգրամյան ալիքը: