Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում. Արցախի ԱԻՊԾ

Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:

Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բոլոր բնակավայրերում հրադադարը համեմատաբար  պահպանվել է, իսկ լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով,  նորից հայտնվել է թշնամու նշանակետում: Այս մասին տեղեկացրել է Արցախի ԱԻՊԾ-ը:

Երեկ էլ նույն ուղղությամբ կիրառել էր ավիացիա, ռմբակոծել քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ադրբեջանական զինուժը կոպտորեն խախտում է ոչ միայն հաստատված մարդասիրական հրադադարը, այլև խաղաղ բնակչության նկատմամբ կիրառում է  արգելված զինատեսակներ: