Պատերազմի ետևում կանգնած ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի համար հիմնական թիրախը Ռուսաստանն է- 3

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Քննարկման հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է եղել: Ռուսաստանի նախագահը լուրջ անհանգստություն է հայտնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից ռազմական գործողություններին գրոհայինների մասնակցության կապակցությամբ:

Ընդգծենք, որ թեև, Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ, երկուստեք հաստատվել է մարդասիրական զինադադարի պահպանման կարևորությունը, որի շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Մոսկվայում հոկտեմբերի 9-ին, Պուտինը և Էրդողանը կողմ են արտահայտվել քաղաքական գործընթացների ակտիվացմանը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների հիման վրա, նրանք ընդգծել են արյունահեղությունը հնարավորինս շուտ դադարեցնելու և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորում սկսելու համատեղ ջանքերի անհրաժեշտությունը, հույս է հայտնվել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության լիցքաթափման գործում, դրան առ այս պահը հաջորդած իրադարձությունները խոսում են ճիշտ հակառակի մասին:

Այսօր առավոտյան Արցախի հյուսիսային և հարավարևելյան ուղղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը, հարավում ծանր ու համառ մարտերը շարունակվում են, ժամեր առաջ Ստեփանակերտը դարձյալ հրթիռակոծվել է Ադրբեջանի կողմից, և այս ամենը երեկվա և այսօրվա ռազմական իրադարձությունների դեռ ամբողջական պատկերը չէ: Այս առումով խորվաթական »Advance» պարբերականը միանգամայն ճիշտ հետևություն է կատարել, որ Թուրքիան Ռուսաստանին «ոչ» է ասել և շարունակել է բորբոքել նրա կողքին գտնվող հակամարտությունը: Շարունակել ու շարունակում է:

Ինչպես արդեն նշել ենք այս հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, պատերազմի ետևում կանգնած ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի համար հիմնական թիրախը Ռուսաստանն է:

Հիշենք, որ հոկտեմբերի 10-ի ասուլիսում Արայիկ Հարությունյանը շատ պարզորոշ ասաց` եթե Ադրբեջանի, միջազգային ահաբեկիչների և Թուրքիայի կազմած ռազմական դաշինքը շարունակի խախտել հրադադարի պայմանավորվածությունը, ապա դա ևս հերթական ապացույցը կլինի նրա, որ այս տարածաշրջանում ոչ թե ղարաբաղա- ադրբեջանական պայքար է, ոչ թե Արցախի ժողովրդի և նաև ինչ-որ տեղ Ադրբեջանի ժողովրդի ապագայի խնդիրն է, այլ այժմ կատարվող իրադարձությունների ետևում թաքնված են շատ ավելի ծանր ու մարդկությանը վտանգ սպառնացող ծրագրեր:

Արդեն նշել ենք, որ ԱՀ նախագահի հիշյալ դիտարկումը կամ հետևությունը միանգամայն ճիշտ է, դա հենց Թուրքիայի և Ռուսաստանի միջև աշխարհի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերի կողմից ծրագրված պատերազմն է, որի նպատակը Ռուսաստանին հյուծելը, ջլատելը, արնաքամ անելն է, ՌԴ-ում սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ և էական վատացումը, դրա, ինչպես նաև ռուս զինվորների ու սպաների շրջանում մեծաթիվ զոհերի հետևանքով Ռուսաստանում դժգոհության, զայրույթի այնպիսի մեծ պոռթկման, ըմբոստության հասնելը, որ Պուտինն ու նրա վարչախումբը տապալվեն (նվազագույն նպատակ) և Ռուսաստանի հարցերը հիմնովին լուծվեն (առավելագույն նպատակ):

Կասկածից դուրս է նաև այն, որ Ռուսաստանում 5-րդ շարասյուն համարվող ընդդիմությունն իր համար այսպիսի հրաշալի առիթ ու հնարավորություն ստանալով, ամբողջ կարողությամբ ոտքի կելնի, բնակչության լայն զանգվածների ըմբոստությունն օգտագործելով, կփորձի հեղաշրջում իրականացնել: Եվ ոչ միայն ընդդիմությունը…

Նույն նպատակին կձգտեն նաև Ռուսաստանում ապրող ադրբեջանական 1,5-2 միլիոնանոց համայնքի քաղաքական, հասարակական, հոգևոր ղեկավարները, իշխանությունների դեմ ըմբոստության և հեղաշրջման իրականացման մեջ կներգրավեն նաև Ռուսաստանի բազմամիլիոնանոց մուսուլմանական համայնքին թեկուզ մի մասին: Ահա թե ինչու է Ռուսաստանն ամեն կերպ խուսափում Թուրքիայի հետ պատերազմից ու փորձում է հասնել Արցախյան հիմնախնդրի խաղաղ կամ քաղաքական լուծմանը:

Ինչո՞ւ են նշված պետությունները և ուժերը հնարավոր համարում ռուս- թուրքական պատերազմում իրենց վերոնշյալ նպատակների իրականացումը: Նրանք հաշվարկել են, որ Ռուսաստանը Սիրիայում վարած պատերազմի արդյունքում որոշ չափով թուլացել է` ունեցել է ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի, ֆինանսական միջոցների կորուստներ, ինչպես նաև կորուստներ սպաների և զինվորների շրջանում: Դրանից հետո ֆինանսական ու տնտեսական առումներով մեծապես տուժել ու շարունակում է տուժել նաև կորոնավիրուսային համավարակի հետևանքով: Եվ, ահա, այս իրավիճակում եթե ռուս-թուրքական պատերազմ բռնկվի, ապա, ըստ նրանց, պատերազմի համար հարկադրաբար ահռելի ծախսեր կատարող Ռուսաստանի բյուջեն չի դիմանա, կպայթի, իսկ զինված ուժերի մարդկային կորուստները` շատուշատ ավելին, քան Սիրիական պատերազմի դեպքում, Ռուսաստանի բնակչության լայն զանգվածներին ոտքի կհանեն իշխանությունների դեմ, ու հեղաշրջումը կդառնա իրականություն:

Վերոնշյալի առումով վտանգը, իրոք, բավականին մեծ է: Հարկ է նկատի ունենալ, որ ինչպես աշխարհի ցանկացած երկրի, Ռուսաստանի բնակիչներից էլ ոչ բոլորն են հայրենասեր, ոչ բոլորը գիտեն, թե Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան իրենցից ինչ են ներկայացնում, «պանթյուրքիզմ», «պանիսլամիզմ» «աշխարհաքաղաքականություն» հասկացություններն ինչ են նշանակում: Բավական է նրանց գրպանին կամ ստամոքսին լրջորեն կպնել, ու նրանք իշխանությունների դեմ ոտքի կելնեն` առավել ևս, որ նշվածին կգումարվի նաև զոհերի խնդիրը, կասեն` Պուտինն ինչո՞ւ հայերի համար տարավ, մեր որդիների, եղբայրների, հայրերի գլուխը կերավ:

Մյուսը, որ Թուրքիան ու նրա ետևում կանգնած ուժերը հաշվարկել են, այն է, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չի կարող միջուկային հարված հասցնել Թուրքիային` գիտակցելով, որ դրանից հետո ստանալու է ՆԱՏՕ-ի միջուկային պատասխանը: Հետևաբար պատերազմը երկուստեք մղվելու է սովորական սպառազինությամբ, իսկ այդ առումով Թուրքիան թեև ոչ Ռուսաստանին համարժեք, բայց նույնպես լավ է զինված` ունի ժամանակակից և արդյունավետ հարվածային ԱԹՍ-ներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հրետանի, տանկեր, ավիացիա, մեծ հեռահարության (200 կմ) SOM թևավոր հրթիռներ և այլն: Բացի ժամանակակից զենքեր և ռազմական տեխնիկա ունենալուց, Թուրքիան զինվորների ու սպաների թվակազմով ՆԱՏՕ-ում 2-րդ բանակն ունի, այդ առումով Թուրքիայի բանակն աշխարհի բանակների 1-ին հնգյակում Է:

Եթե Սիրիայում Թուրքիայի և Արևմուտքի աջակցությունն ունեցող ԻԼԻՊ-ի դեմ Ռուսաստանի զինված ուժերի պայքարն այդքան երկարատև ու դժվարին եղավ, ապա պարզ է, որ թուրքական բանակի դեմ պատերազմն ավելի դժվարին է լինելու, խլելու է ավելի մեծաթիվ զոհեր, պատճառելու է ռազմական տեխնիկայի ավելի մեծ կորուստներ, պահանջելու է ավելի մեծ ֆինանսական ծախսեր:

Ընդհանրապես, պատերազմի յուրաքանչյուր օրը պատերազմող կողմերից պահանջում և այս դեպքում էլ կպահանջի ահռելի ծախսեր, կպատճառի մեծ կորուստներ, եթե նրանք տվյալ օրվա ընթացքում չունենան ինքնաթիռի, տանկի և ռազմական այլ տեխնիկայի նույնիսկ մեկ կորուստ: Արձակվող հրթիռների, արկերի, փամփուշտների, զինվորների և ռազմական տեխնիկայի շարժի համար ծախսվող վառելիքի և մյուս անհրաժեշտությունների գումարն արդեն իսկ շատ մեծ կլինի: Ահա հենց այս ամենն է, որ հաշվարկել են նրանք:

Կարող է հարց առաջանալ, թե Թուրքիան ինչո՞ւ պետք է իր ետևում կանգնած հիշյալ ուժերի համար կամ նրանց պահանջով գնա Ռուսաստանի նման հզոր պետության հետ պատերազմելու իր համար խիստ վտանգավոր, իսկ մեր գնահատմամբ խելացնոր քայլին: Նախ, եթե խոսքը ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի պահանջի մասին է, ապա դժվար թե համարձակվի դրա կատարումից հրաժարվել: Երկրորդ. հարկ է նկատի ունենալ, որ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում բազմաթիվ են ու, թերևս, որոշիչ դերակատարություն ունեն հենց այդ ուժերի ներկայացուցիչները:

Ի վերջո, կա շահերի կատարյալ համընկնում. եթե վերը նշված ուժերին Պուտինի և նրա վարչախմբի տապալումը, Ռուսաստանի գաղութացումը, նվաճումն անհրաժեշտ են աշխարհի լիարժեք, ամբողջական գրավումն իրականություն դարձնելու համար, ապա Թուրքիայի համար Պուտինի և նրա վարչախմբի տապալումը, Ռուսաստանի թուլանալը, նրա դիմադրությունը կոտրելն անհրաժեշտ են իր պանթուրքական, պանիսլամական ծրագրերը, նպատակներն իրականացնելու` Հայաստանը, ողջ Անդրկովկասը գրավելու, Իրանից Ատրպատականը պոկելու, այնուհետ Կովկասը, Ղրիմն ու Միջին Ասիան գրավելու, իրենով անելու և այնտեղով մինչև Չինաստանի Սինջան նահանգի Ույգուր ինքնավար շրջան հասնելու, ույգուր թուրքերին իրեն միացնելու համար:

Որ թուրք- ռուսական հնարավոր պատերազմը Ռուսաստանի համար խիստ դժվար է լինելու, կասկածից դուրս է: Կդիմանա՞ այդ պատերազմին Ռուսաստանը, թե ոչ` դժվար է ասել, որոշ տեղեկություններ հուսադրում են, որ կդիմանա: Կասկածից դուրս է նաև այն, որ նշված պատերազմին չի դիմանա հենց ինքը` Թուրքիան:

Ահռելի ծախսերի, զբոսաշրջային բիզնեսից արագորեն զրկվելու և այլ պատճառներով կպայթի Թուրքիայի պետբյուջեն, թուրքական լիրան սրընթաց կարժեզրկվի, երկրում սոցիալ-տնտեսական վիճակը կտրուկ և էապես կվատանա, պատերազմի հետևանքով դրա ընթացքում կամ ավարտից հետո թուլացած Թուրքիայում արդեն կհամարձակվեն լայնորեն ապստամբել քրդերը, որոնց Ռուսաստանը մեծապես կզինի և կօգնի: Գլուխ կբարձրացնեն նաև ծպտյալ և ոչ ծպտյալ հայերը, հույները և ազգային մյուս փոքրամասնությունները: Սոցիալ- տնտեսական վիճակի վատանալու և մեծաթիվ զոհերի հետևանքով իշխանությունների դեմ կելնի նաև հենց թուրք բնակչության մի մասը: Այս ամենի արդյունքում Թուրքիան կմասնատվի և կվերանա աշխարհի քաղաքական քարտեզից: Այսինքն` այն, ինչը Թուրքիան հաշվարկել ու նախատեսել է Ռուսաստանի համար, կկատարվի իր հետ, փոս փորողն ինքը կընկնի փոսը:

Ինչը չի հաշվարկել Թուրքիան… Չի հաշվարկել իր ռազմական ավիացիայի` F-16 և մյուս ինքնաթիռների նկատմամբ ռուսական ավիացիայի` Су-30, Су-35 կործանիչների և այլ ինքնաթիռների գերակայությունը, թուրքական տանկերի համեմատ ռուսական տանկերի, իր ռադիոէլեկտրոնային պաշտպանության համակարգերի համեմատ ռուսական ՌԷՊ միջոցների առավելությունը, ՌԴ զինանոցում անխոցելի ու գերճշգրիտ «Իսկանդեր»-ի, առավել մեծ հեռահարության ու գերճշգրիտ «Կալիբր» թևավոր հրթիռների, «Կինժալ» հիպերձայնային ու գերճշգրիտ հրթիռների առկայությունը, որոնք ունակ են խոցել նույնիսկ С-400 հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համալիրները:

Ի վերջո, Թուրքիան չի հաշվարկել նաև ռուս զինվորների ու սպաների մարտական ոգու և ռազմական գիտելիքների առավելությունն իր զինվորների ու սպաների նշված հատկանիշների նկատմամբ, ինչն ապացուցվել է դարերի ընթացքում ռուս- թուրքական մի շարք պատերազմների արդյունքում:

Արթուր Հովհաննիսյան