Պատերազմի ետևում կանգնած ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի համար հիմնական թիրախը Ռուսաստանն է- 2

Սկիզբը` այստեղ

Ադրբեջանա-թուրքական ռազմաքաղաքական դաշինքն անշեղորեն իրականացնելով իր ետևում կանգնած ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի նախորոշած ծրագիրը, այսօր դիմել է հերթական սադրանքին` նպատակ ունենալով պատերազմի մեջ ներքաշել, նախ, Հայաստանի Հանրապետությանը, ապա և Ռուսաստանի Դաշնությանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն այսօր հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։

Ավելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության այդ պնդումը չի կարող որևէ հիմնավորում ունենալ։ Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն թույլ է տալիս թիրախավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և բնականոն մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա։

Վերահաստատելով, որ մինչև այս պահը Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։

Մարտական գործողությունների գոտին և տրամաբանությունը փոխելու գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

Կարծում ենք, տրամաբանական և վերլուծական առանձնակի կարողություններ պետք չեն հասկանալու համար, թե ինչ կլինի այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը նույն` ընդամենը ենթադրությունների հիման վրա վտանգի աղբյուր համարվող օբյեկտները չեզոքացնելու համար դրանց կանխարգելիչ հարվածներ հասցնելու տրամաբանությամբ հարկադրված կլինեն թիրախավորել ու հարվածել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտի կամ ռազմական տեղաշարժի։

Այնուհանդերձ, նրանց համար, ովքեր չեն կարող այդ հետևությունն ինքնուրույն անել, բացատրենք. միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի ռազմական աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն այդ դեպքում շատ արագորեն կվերածվի նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև լայնամասշտաբ պատերազմի, որում Թուրքիան անմիջական և առավել լայն ընդգրկում կունենա, քան մինչև այժմ: Կասկածից դուրս է, որ Հայաստանն իր նկատմամբ լայնամասշտաբ ագրեսիայի դեպքում օգնության խնդրանքով կդիմի Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, և վերջիններս չուզենալով հանդերձ, ստիպված կլինեն ընդգրկվել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատերազմում:

Մեր այս հոդվածի առաջին մասում նշել էինք, որ ադրբեջանա- թուրքական ռազմական դաշինքը Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմի կարող է գնալ ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը ճանաչելուց հետո, որը, եթե այսպես շարունակվի, շատ մոտ է: Հիմա, եթե իրականություն դառնա այն, ինչի մասին Ադրբեջանի սադրանքից հետո հայտարարել է Հայաստանի ՊՆ-ն, շաբաթը, ինչպես ասում են, կարող է ավելի շուտ գալ, քան ուրբաթը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան