Իտալական Միլանը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալական Միլան քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել քաղաքային խորհրդի անդամ Մաթեո Ֆորտեն:

Քաղաքային խորհրդում Արցախի անկախության ճանաչման հրատապ միջնորդությունն ընդունվել է միաձայն: Միջնորդությամբ քաղաքային խորհուրդը հանձնարարել է Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին՝ խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը: «Ճանաչումը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության հաստատմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»,-ասված է քաղաքային խորհրդի որոշման մեջ: