ԵՄ-ը պատրաստ է փոխել ուժերի հարաբերակցությունը, եթե Թուրքիան երկխոսության չվերադառնա

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննադատել է Թուրքիային Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ստանձնած դերակատարության համար: Այս մասին գրում է Reuters-ը:

«Միակ երկիրը, որը հրադադարի ռեժիմի պահպանման կոչ չի անում, Թուրքիան է, և դա կործանարար է…

…Այս հարցում ռազմական հաղթանակ չի լինելու, ուստի անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասել է Լե Դրիանը, ապա հավելել, որ Թուրքիայի սադրիչ գործողություններն անընդունելի են:

Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով՝ գնդակը Անկարայի դաշտում է, բայց Եվրամիությունը պատրաստ է փոխել ուժերի հարաբերակցությունը, եթե Թուրքիան երկխոսության չվերադառնա: