Ինչո՞ւ մենք դասեր չենք քաղում մեր պատմությունից (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Համահայկական ազգային համաձայնություն շարժման հիմնադիր և համակարգող, մշակութաբան, տասնյակ գիտական աշխատությունների հեղինակ Արթուր Արմինը, որի հետ խոսեցինք Արցախյան պատերազմի իրական սանձազերծողների քաղաքական ու աշխարհաքաղաքական նկրտումներից։ Ըստ նրա՝ այս պատերազմի իրական հրահրողը Բրիտանիան է։ Իսկ ի՞նչ դեր ու հետաքրքրվածություն ունի այս պատերազմում Ռուսաստանը, ո՞րն է Ռուսաստանի դիրքորոշումն ու նպատակը, արդյո՞ք Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակում կաջակցի Հայաստանին՝ հաշվի առնելով, որ ադրբեջանը խախտում է նաև ՀՀ տարածքները։

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ: Կընդունվի՞ արդյոք այն, և ինչ զարգացումներ կլինեն դրանից հետո։ ՀՀ-ում ևս քննարկվում է Արցախի Հանրապետությունը ճանաչելու հարցը, և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ևս խոսել է, չբացառելով, որ իրենք այդ հարցով դիմեն Հայաստանին։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի կոչը՝ արտերկրում ապրող արցախցիներին, Հայաստանում մեր հայրենակիցներին՝ մեկնելու ռազմաճակատ, քանի որ օրհասական պահ է և գոյապայքար է, գոյության, լինելիության կռիվ։ Արթուր Արմինը ողջունեց այդ կոչը՝ իր հերթին հորդորելով համայն հայությանը ներգրավվել հայրենիքը, իրենց տեսակը փրկելու գործում։

Արդյո՞ք 26 տարվա ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ մենք կարողացել ենք օգտագործել մեր օգտին։

Հայաստանի կառավարող էլիտան վերջին 15 տարվա ընթացքում ի՞նչ էր մտածում։ Որքանո՞վ էր ռացիոնալ և ողջախոհ՝ Ռուսաստանի կամ Արևմուտքի վրա հույս դրած երկիր ունենալ և «դինջ ու արխային» ապրել։ Որո՞նք են Արևմտյան երկրների շահերը Թուրքիայում և Ադրբեջանում, որի պատճառով նրանք բացի «հավասարակշռված» հայտարարություններից, որևէ արմատական բան Թուրքիայի դեմ չեն ձեռնարկում։

Ո՞վ է Թրամփը, նրա կապը հրեական իստաբլիշմենտի հետ, և ինչո՞ւ հայկական համայնքը ԱՄՆ-ում պետք է նախագահական ընտրություններին քվեարկի Թրամփի դեմ։ Ի՞նչ է նշանակում Ազգային պետություն՝ ազգային գաղափարաբանությամբ և ԱԶԳ-ԲԱՆԱԿ հայեցակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում