Հոկտեմբերի 18-ից Իրանը կկարողանա զենք գնել ու վաճառել նրան, ում ցանկանում է. Հասան Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ կառավարության նիստի ժամանակ շնորհավորել է իրանցիներին զենքի գնել-վաճառելու՝ տասը տարվա պատժամիջոցների ավարտի կապակցությամբ։

Այս մասին հայտնում է Իրանի պետական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։

Ռոհանիի խոսքով, այս արդյունքը գրացվել է ԱՄՆ-ի դեմ 4 տարվա պայքարի ընթացքում, և զենքի էմբարգոն չեղարկելը նաև իրանցի դիվանագետների ջանքերի արդյունքն է:

«Կիրակի օրվանից Իրանը կկարողանա զենք գնել ու վաճառել նրան, ում ցանկանում է», – հայտարարել է Իրանի նախագահը։