Գրոհայինները սարսափած են հայ դիպուկահարներից. «Այդպես միայն ֆիլմերում ենք տեսել»

Մարդասիրական ճգնաժամերի լուսաբանմամբ զբաղվող անկախ լրագրող Լինդսի Սնելը, ով ակտիվորեն լուսաբանում է Արցախյան գոյամարտը, թվիթերյան իր էջում գրել է

«Ադրբեջանից վերջերս վերադարձած Սիրիայի ազգային բանակի զինյալը պատմում է.

«Զարմիկներս ու ես Սիրիայում կռվել ենք ողջ պատերազմի ընթացքում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկի ժամանակ 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մեկ դիպուկահարը սպանեց «Սուլթան Մուրադ» խմբավորումից 8 զինյալի և ևս 2-ին՝ «Համզայից»: Հայ դիպուկահարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել»,-գրել է Լինդսի Սնելը։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը:

Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման  բազմաթիվ փաստեր:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի վարձկանների ներգրավվածության մասին, նույնն է փաստել Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադականների: