Վրաստանում ընկած ԱԹՍ-ն «Harop» է, տարածաշրջանում ունի միայն Ադրբեջանը. Geo-army.ge

Վրաստանում Geo-Army.ge ռազմական լրատվական հարթակը գրառում է արել, ըստ որի` Վրաստանի տարածքում ընկած ԱԹՍ-ներից մեկն իսրայելական արտադրության «Harop» է, որը տարածաշրջանում ունի միայն Ադրբեջանը, գրում է aliq.ge-ն:

Լրատվականը կից լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Լուսանկարներ կան, որոնցից կարելի է ենթադրել, որ հրեական անօդաչու թռչող սարքերից մեկը պետք է որ «Harop» լինի, որը Կովկասի տարածաշրջանում միայն Ադրբեջանն ունի ու ակտիվորեն օգտագործում է Ղարաբաղյան պատերազմում»:

Geo-army.ge-ն ֆեյսբուքում 35 հազարից ավելի հետևորդ ունի, վերջին օրերին ակտիվորեն հրապարակել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող նյութեր: