Ծախսել հարյուրհազարավոր դոլարներ բանեռների տպագրության համար, երբ ԲՈԼՈՐԸ սոված են, ես համարում եմ հանցագործություն

Խնդրում եմ կարդալ մինչև վերջ !!!

«Հաղթելու_ենք» կոչը շատ ոգևորող և պարտավորեցնող է։

Ես էլ եմ մշտապես այն օգտագործում իմ գրառումներին կից։

Բայց հիմա ուզում եմ բոլորիդ ուշադրությունը գրավել մի շատ կարևոր հանգամանքի վրա, որի մասին խոսելու ճիշտ ժամանակն է, քանի-որ դրա համար կան հիմքեր, պատճառներ և կա հնարավորություն կանխել հետագա հանցագործությունները։

Եվ այսպես …

Յուրաքանչյուր բանեռը պատրաստելու համար ամենաքիչ հաշվարկով ծախսվում է 300 $ (այս գինն ասում եմ հաշվի առնելով, որ մեծաքանակ բանեռներ են տպվել, պետական միջոցներով, հանուն ՀԱՂԹԱՆԱԿԻ)։

Ես չեմ հաշվի, ուզում եմ ինքներոդ հաշվեք, թե Հայաստանում քանի բանեռ է տպվել ու փակցվել։

Մի կողմից մեր զինվորների լուսավոր դեմքերը տեսնելը ոգևորիչ է։

Բայց այն պարագայում, երբ քաղաքացիներն արդեն գիտեն, թե ինչ է իրականում տեղի ունենում սահմանին (անգամ իրենք են սկսել ինձ պատմել), թե ինչ վիճակում է առաջնագծի զինվորը (ես ոչինչ չեմ մանրամասնի, խնդրում եմ չհարցնել), ծախսել հարյուր հազարավոր դոլլարներ բանեռների տպագրության համար, երբ ԲՈԼՈՐԸ սոված են, ես համարում եմ հանցագործություն։

Ինչու եմ այսօր կատարու՞մ այս գրառումը։

Բացատրում եմ !!!

Կորոնավիրուսի բլեֆի ժամանակ բացվեց հիմնադրամ, հսկայական գումար հավաքվեց, բայց օրինակ քաղաքացիները հիմնականում թեսթավորումը կատարում էին իրենց հաշվին։ Ինչու՞։ Դե որովհետև էլի բանեռներ էին տպագրել։ Այն ժամանակ այդ հարցին չանդրադարձա ու արդյունքն այն է, որ այսօր անմեղսունակ թալանչիների բանակը հիմա էլ գումարը ռացիոնալ տնօրինելու, զինվորի ու գաղթած քաղաքացու խնդիրները լուծելու փոխարեն, մսխում է (դեռ չեմ խոսում փողերի լվացման մասին)։

Հետևաբար, այսօր, այս հարցը բարձրաձայնելով, ես կկարողանամ կանխել հետագայում փողերի մսխման հանցավոր բանդայի գործունեությունը։

Հ.Գ. Վատ կլինե՞ր, եթե այսօր այդ հարյուր հազարավոր դոլլարներն ուղղվեին զինվորի համար տաք համազգեստ գնելուն, այլ ոչ թե ինչ-որ մի անմեղսունակ թուրքին տեղեկատվություն տար, թե համազգեստ չունենք։

Հ.Գ. Այս հրապարակումս կարդացող ԱԱԾ աշխատակից, երկու բան կասեմ քեզ։ 1. Ինչու՞ չես զբաղվում մեր ազգային անվտանգության հարցերով ու նստած ես էջիս վրա (վայել չէ իսկական տղամարդուն) 2. մեկ ժամ հետո խոստանում եմ քեզ դաժան ու տհաճ անակնկալ մատուցել իմ էջում։

@ ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ

Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Խնդրում եմ կարդալ մինչև վերջ !!!«Հաղթելու_ենք» կոչը շատ ոգևորող և պարտավորեցնող է։Ես էլ եմ մշտապես այն օգտագործում իմ…

Опубликовано Мариной Хачатрян Среда, 7 октября 2020 г.