Պինդ ենք, ամուր ենք, մեր հողի տերն ենք

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում նկար է հրապարակել՝ մակագրելով․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Քիչ առաջ մի քանի րոպեով եղա տանը՝ զավակներիս մոտ: Այս օրերին նրանց միացել են նաև ընկերներիս ընտանիքները: Պինդ ենք, ամուր ենք, մեր հողի տերն ենք:

Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթելու ենք»: