Վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսային ուղղությամբ անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, ունենք զոհեր. Արծրուն Հովհաննիսյան

Արցախի սահմանի ողջ երկայնքով գիշերը շարունակվել են մարտերը: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ ընթանում էին երեկ: Բայց տեղ-տեղ, բնականաբար, եղել են հրետակածություններ: Վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսային ուղղությամբ անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես, ավիացիոն, հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր: Պետք է հստակ ֆիքսենք, որ կիրառվում են բազում միջոցներ, այդ թվում՝ հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-եր, մեծ քանակությամբ հրետանի:

Մեր զինված ուժերի ստորաբաժանումները հերոսաբար դիմակայում են, ունենք, բնականաբար, զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք»,- նշեց նա՝ հավելելով, որ լրացուցիչ տվյալներ կհայտնեն նաև թշնամու կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստների մասով: