Հայությանը մեծ, շատ մեծ գործեր են սպասում. պատրաստ լինենք

Վերին ուժերը նպատակ ունեն վերարթնացնել հայությանը բարոյապես փլուզվող այս աշխարհում համամարդկային որոշակի խնդիրներ լուծելու համար:

Բայց քանի որ հայությունը դաժան անցյալի պատճառով զգալի շեղումների է ենթարկվել, ապա Վերին ուժերը անհրաժեշտ վերարթնացումը կարող են իրականացնել միմիայն շոկի միջոցով՝ հայության մոտ առաջացնելով կործանման տագնապ: Նման իրավիճակում նինջից ելնում է հայության հայրենատեր շերտը: Այդպիսի իրավիճակ վերջերս ստեղծվեց արևմտյան քայքայիչ կեղծ արժեքներով ինտենսիվ կերպով Հայաստանը հեղեղելու միջոցով: Այդ շոկի հետևանքով հայության մոտ որոշակի արթնացում եղավ, բայց այն բավարար չէ անհրաժեշտ ինքնակազմակերպման և ազգային  վերափոխման հասնելու համար, որպեսզի հայությունը պատրաստ լինի իրագործել Վերին ուժերի  նպատակը: Եվ Վերին ուժերը կիրառելու են էլ ավելի ուժգին շոկ, որպիսին պատերազմն է: Այլընտրանք չունենալով՝ Վերին ուժերը մեզ մտցնելու են պատերազմի մեջ՝ հուսալով, որ դա կնպաստի ազգի պահանջվող վերափոխմանը։

Սա ես ասել եմ մեկ շաբաթ առաջ, քաղաքական մի զրույցի ժամանակ:

Այսօր այդ պատերազմն ունենք:

Նկատելի է հայության զգալի արթնացում, տարերային ինքնակազմակերպում, ազգի և հայրենիքի բավարար զգացում ունեցող շերտը ոտքի է ելել ու եղանակ է ստեղծում: Այս ամենը լավ է, բայց բավարար չէ: Անհրաժեշտ է, որ ի հայտ գա Վերին ուժերի նպատակներին տեղյակ ընտրանի, որը կխթանի ոգու արթնացումը, կհասնի ագգային անհրաժեշտ վերափոխման  և  նրա ուղղորդմամբ  հայությունը կսկսի իրագործել համամարդկային իր առաքելությունը:

Եթե Վերին ուժերն անում են այս ամենը, ուրեմն վստահ են, որ հայությունն իր մեջից ի հայտ կբերի այդ ընտրանուն:

Այնպես, որ մեզ մեծ, շատ մեծ գործեր են սպասվում:

Պատրաստ լինենք

Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան էջից

ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՄԵԾ, ՇԱՏ ՄԵԾ ԳՈՐԾԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ: ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔՎերին ուժերը նպատակ ունեն վերարթնացնել հայությանը բարոյապես…

Опубликовано Արծրուն Պեպանյան Вторник, 29 сентября 2020 г.