Որպես ԲՀԿ ներկայացուցիչ՝ առաջարկում եմ սկսված համարել Արցախի ճանաչման գործընթացը. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Այսօր ՀՀ Կառավարությունը՝ հիմք ընդունելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ռազմական դրություն հայտարարել մասին: Կառավարության նիստից հետո օրենքի ուժով գումարվել է ՀՀ ԱԺ հատուկ նիստ:

ՀՀ ԱԺ հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց.  «Ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, առաջարկում եմ հենց այս պահին սկսված համարել Արցախի ճանաչման գործընթացը»:

Մանրամասները՝ տեսանյութում