Ալիևը պատերազմի կոչնակ հնչեցրեց։ Հայաստանի դիրքավորումն էլ՝ ապակառուցողական

Կներեք էլի մի հարց տամ։ Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք «կադր չլինելու» «դարդից» օրենք են գրում ու էլի իրենց չհասկացած բանով զբաղվում, ինչպես նաև իրենց՝ սխալվելուց չվախեցող ղեկավարը բան չու՞նեն ասելու Ալիևին։

Հիշեցնեմ՝ նա ասել է, որ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը իր հետ պայմանավորվել է։ Պայմանը հետևյալն է՝ Ալիևը չի կրակում, Փաշինյանը ներսում ճնշում է քաղաքական հակառակորդներին, իսկ Փաշինյանն էլ Ալիևին հարմար կերպով լուծում է Արցախի հարցը։ Հիմա Ալիևն ասում է, ես պահել եմ պայմանը, Նիկոլը՝ խախտել։ Որ մասն է չափազանցնում Ալիևը արդեն կարևոր չէ, քանզի մեզ մի բան պիտի հետաքրքրի։ Նա պատերազմի կոչնակ հնչեցրեց։ Հայաստանի դիրքավորումն էլ՝ ապակառուցողական։

Խաղաղասիրության անիմաստ նոպաներից հետո վրա հասած հանկարծահաս հայրենասիրությունն ու ռազմահայրենասիրական պաթոսը «բարով վայելեք», իհարկե, բայց թշնամու հետ սիլի-բիլի անելու համար պատասխան տալուց դժվար թռնեք։

Հ.Գ. Ալիևը «փակուղու» իմիտացիա է ստեղծում ու այլ նման մանկապատանեկան ոճի տհասությունները որպես պատասխան չառաջարկել։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Կներեք էլի մի հարց տամ։ Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք «կադր չլինելու» «դարդից» օրենք են գրում ու էլի իրենց…

Опубликовано Arpine Hovhannisyan Воскресенье, 20 сентября 2020 г.