Հիվանդանոցում Covid-19-ով հիվանդներն արևային բնամթերքի օգտագործմամբ ավելի արագ են ապաքինվել (տեսանյութ)
Սպիտակի բժշկական կենտրոնում արևային տեխնոլոգիայով պատրաստված բնամթերքի, մասնավորապես, թթի հյութի օգտագործմամբ Covid-19-ով հիվանդներն ավելի արագ են ապաքինվել։ Այդ մասին «Իրատես» թերթին տված հարցազրույցում հայտնել է հիշյալ ԲԿ-ի տնօրեն Վարդուհի Սիսակյանը և տեղեկացրել, որ բուժանձնակազմի պարագայում նույնպես արդյունքն ակնհայտ է․ թեև հունիսի 9-ից վտանգավոր գոտում աշխատելուն, նրանցից ոչ ոք չի վարակվել նոր կորոնավիրուսով։
Վերոնշյալ փորձարկման, մանավանդ արևային տեխնոլոգիայով ստացված հայկական բնամթերքների (մրգի սուջուխ, մրգաչրեր և այլն) առավելությունների և օգտագործման անհրաժեշտության վերաբերյալ է LIVEnews.am-ի տաղավարում մեր հարցազրույցը տեխնիկական գիտությունների դոկտոր, Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար Վահան Համազասպյանի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ռուդոլֆ Հունանյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում