Ո՞ր երկրի «ՄՌԿ մասնագետներն են» Սիրիայում սպանել ռուս գեներալին

Հյուսիսային Սիրիայում իսկապես ողբերգական բան է տեղի ունենում: Տեղի արաբների ու բեդուինների՝ ամերիկացիների ու նրանց խամաճիկների դեմ ապստամբելուց հետո քրդերը վախի մեջ են: Պատճառն այն է, որ օգոստոսի կեսերին ռուս զինվորականների և քրդահայ (բնակչության թվաքանակով) Դեյր էզ-Զոր քաղաքի բնակիչների համար նախատեսված մարդասիրական պարագաներով ավտոշարասյան դեմ հեռահար պայթյունով դիվերսիա է իրականացվել․ քաղաքի ծայրամասից 2 կմ հեռավորության վրա, ինչպես գրել էին սիրիական աղբյուրները, «Աթ-Թայմ նավթահորի մոտակայքում՝ Դեյր էզ-Զորից դեպի հարավ»: Չնայած ամերիկացիները մեղքը բարդել են ահաբեկիչների վրա, սիրիացիներն ու ռուսները արդարացիորեն նշում էին, որ նավթի այս հանքավայրը գտնվում է ամերիկացիների հսկողության տակ, որոնք (Սիրիայից վերջերս ժամանած մեկ ռուս սպայի խոսքերով) «նման են նավթի հանքերը պահող շներ-պահակների»: Ահաբեկչության հետևանքով սպանվել է Ռուսաստանի ավագ ռազմական խորհրդական գեներալ-մայոր Վյաչեսլավ Գլադկիխը, ինչպես նաև Ալ-Մեյադին քաղաքի ազգային պաշտպանության հրամանատար Մուհամադ Թայսար Ազ-Զահիրը` չորս ենթականերով, ևս երեքը վիրավորվել են: Ավելի ուշ ստացված վիրավորումից մահացել է մեկ այլ ռուս զինվոր՝ ՕԴԶ ակադեմիայի կուրսանտ:

Սիրիայի և Ռուսաստանի զինված ուժերը շեշտել են, որ պայթուցիկ սարքը (իսկ դա ուղղորդված գործողության հզոր ական էր) գործի է ընկել հենց այն պահին, երբ ռուս գեներալի և սիրիացի հրամանատարի հետ մեքենան մտել է «խոցման դաշտ»: Այսինքն՝ դիվերսանտները հստակ տեղեկություններ ունեին այն մասին, թե որ մեքենայում էին նրանք գտնվում և հենց դրա վրա են հարվածել: Իսկ դա խոսում է այն մասին, որ ահաբեկչությունն իրականացրել են ամերիկյան ռազմական հետախուզության մասնագետները: Նմանատիպ վարկած էր դիտարկվում նաև 2017-ին, երբ Սիրիայում, անհայտ անձանց «տեղեկության» արդյունքում, պայթեցված ականից զոհվել է 5-րդ համաբանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վալերի Ասապովը:

Ըստ ամենայնի, դա մեծապես զայրացրել է ռուսական ռազմական հրամանատարությանը: Սեպտեմբերի սկզբից տեղեկություն է ստացվել, որ Իդլիբ նահանգի դէսկալացման գոտում Ռուսաստանի զինուժը ոչ միայն մեծացրել է օդատիեզերական ուժերի կողմից «Հայաթ Թահրիր աշ Շամ» (ՀԹՇ) և «Հիզբ աթ-Թուրքեստանի» (Թուրքեստանի իսլամական կուսակցություն) խմբավորումների ահաբեկիչների դեմ ուղղված օդային հարվածների ինտենսիվությունն ու քանակը, այլ արդեն գրեթե բացահայտորեն սպառնում են ամերիկացիներին Հյուսիսային Սիրիայի հենց նավթահանքերի տարածքում: ԱՄՆ ռազմական պարեկային շարասյունները կանգ են առնում և ստիպված վերադառնում են իրենց մշտական ​​տեղակայման վայրերը: Եղել են նաև այլ միջադեպեր: Իսկ սեպտեմբերի 15-ին Սիրիայից տեղեկություններ ստացվել այն մասին, որ վերջին ամիսների համեմատ, այդ օրը Ռուսաստանի զինված ուժերը հզորագույն հարված են հասցրել: Բայց այս անգամ օգտագործվել է ոչ միայն Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիան. թիրախներին հարվածել են «Իսկանդեր-Մ» ՕՄՀ-ները։ Ոչնչացվել են թշնամու օբյեկտները Իդլիբ նահանգում, այդ թվում՝ ճամբարներ, որտեղ օտարերկրյա «մասնավոր ռազմական կազմակերպությունների» (ՄՌԿ) աշխատակիցները վերապատրաստում էին ահաբեկիչների բանակին: «ՀԹՇ խմբի ուսումնամարզական ճամբարը զբաղեցնում է ավելի քան 90 հա տարածք: Ավելի քան 300 գրոհայիններ մարզվել են այդ տարածքում, «ուսումն» իրականացվել է ՄՌԿ-ների մասնագետների և հրահանգիչների կողմից: Ճամբարին կրակային հարվածներն իրականացվել են Սու-34 և Սու-24 Մ ինքնաթիռների, ինչպես նաև «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական համալիրի միջոցով, հայտնել է ռուսական կողմի հաշտեցման կենտրոնի սպաներից մեկը: «Ճշտվում է սպանված զինյալների թիվը»: Նա նաև բացատրել է, որ ուսումնասիրված օբյեկտը գտնվում է Բադիտիա գյուղից 1,9 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Մաարեթ-Միսրին քաղաքի մոտակայքում՝ Իդլիբ քաղաքից դեպի հյուսիս:

Սիրիայում ահաբեկիչներին օգնող երկրների շարքում շատ են «ՄՌԿ մասնագետներ» ԱՄՆ-ից, Թուրքիայից, Իսրայելից և Անգլիայից: Ըստ ամենայնի, սեպտեմբերի 15-ի հարվածներից հետո մահացած «ՄՌԿ աշխատակիցների» հիմնական մասը ամերիկացիներն էին: Մենք այս ենթադրությունը անում ենք, քանի որ սեպտեմբերի 17-ին Սիրիայից հաղորդվել է, որ ԱՄՆ բանակը փոխում է Սիրիայում ռուս զինվորականներին դիմակայելու ռազմավարությունը:

Հասեկե նահանգի բնակավայրերի հերթական պարեկության ընթացքում ՌԴ ԶՈՒ ռազմական ոստիկանության ուժերի կողմից ամերիկյան կողմը դիմել էր նոր սադրանքների, հայտնում է «Ռուսական գարուն» գործակալությունն իր զեկույցում: Երկու ամերիկյան AH-64 Apache մարտական ​​ուղղաթիռներ, խախտելով կողմերի փոխգործակցության մասին պայմանավորվածությունները, ուղեկցում էին Ռուսաստանի ռազմական անձնակազմի շարասյունը: Ըստ ամենայնի, «Միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի» (ԱՄՆ) հրամանատարությունը իր զինծառայողների լուրջ ֆիզիկական և հոգեկան վնասվածքներից հետո չի հրաժարվում ռուսական պարեկների տեղաշարժը վերահսկելու փորձերից՝ միայն հիմա արդեն առանց տեղում խոչընդոտներ ստեղծելու: Ընդհանուր առմամբ ամերիկացիների պահվածքը շատ է փոխվել. վերջին շաբաթներին ռազմական ոստիկանության ռուսական ՀՄՄ՝ ամերիկյան International MaxxPro զրահամեքենայի հետ բախումից հետո ԱՄՆ բանակը չի հայտնվում ռուսական պարեկների ճանապարհին: Այժմ նրանք որոշել են օգտագործել գրոհային ուղղաթիռներ: Բայց սեպտեմբերի 16-ին մեկ ամերիկյան Apache-ն արդեն իսկ վթարային վայրէջք է կատարել նույն տարածաշրջանում:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի առճակատումը կշարունակվի՞ Սիրիայի օդում, հայտնի չէ, բայց այն, որ Ռուսաստանը Այսր-Եփրատի ցամաքում լավ էլ դուրս է մղում ամերիկացիներին՝ դա փաստ է: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ստորաբաժանումների միջև ամերիկյան հրամանատարության խոստացած համաձայնեցված գործողությունները, փաստորեն, մնում են պարզապես խոսքեր, և ԱՄՆ-ի չհամաձայնեցված և սադրիչ գործողությունները կարող են կրկին հանգեցնել մարդկային անհարկի զոհերի, որի համար ամերիկյան կողմը հերթական անգամ չի կրելու որևէ իրավական պատասխանատվություն: Կամ այս անգամ կրելո՞ւ է… և մենք շուտով կլսենք մի քանի ամերիկացի սպաների մահվան մասին․․․

Սերգեյ Շաքարյանց