Իրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Սոլեյմանիի սպանության մասնակիցներից

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է վրեժ լուծել միայն գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործի մասնակիցներից: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը:

Ավելի վաղ ամերիկյան «Politico» թերթը հաղորդել էր, որ իրանական ծառայությունները սպանության դավադրություն են նախապատրաստում Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում Ամերիկայի դեսպան Լանա Մարկսի դեմ՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից Սուլեյմանիի ոչնչացման:

«Պարո՛ն Թրամփ, վրեժխնդրությունը մեր մեծ գեներալի համար իրական է և լուրջ: Կարծում եք, որ մեր եղբոր և նահատակի արյան համար մենք հարված կհասցնե՞նք Հարավային Աֆրիկայում կին դեսպանին»,- ասաց Սալամին:

Նրա խոսքով՝ Թեհրանը պատասխանել է նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի դեր են խաղացել «այս մեծ մարդու» սպանության մեջ: