Մեր հարցումները փաստում են՝ ժողովուրդը հիասթափված է այօսրվա իշխանություններից (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Ժողովրդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Կոշկակարյանը, որի հետ խոսեցինք Ամուլսարում վերջին զարգացումներից ու «Լիդիան Արմենիայի» և ճանապարհը հսկող ակտիվիստների միջև բախումներից։

«Ժողովրդի ձայնը» նախաձեռնությունը վերջերս շրջել է Հայաստանի տարբեր մարզերով՝ բնակիչների սոցիալական վիճակն ուսումնասիրելու և իշխանությունների նկատմամբ տրամադրությունները շոշափելու առաքելությամբ: Աշոտ Կոշկակարյանն արձանագրել է՝ մարդկանց մոտ անկումային տրամադրություններ են, շատերն են հուսախաբ եղել, մարզերում ապրում են վախի մթնոլորտում ու սոցիալական վատթար վիճակում։ Չնայած դրան, մարզերում քաղաքացիներին նույնպես տուգանում են դիմակները ոչ պատշաճ կրելու համար՝ առանց այն էլ սուղ ֆինանսական վիճակներն ավելի վատթարացնելով։

Անդրադարձանք նաև համավարակի պայմաններում կառավարության, ԱԺ-ի նախաձեռնություններին ու հարկային փոփոխություններին, որոնք նպաստում են տարբեր ոլորտներում գնաճին ու մարդկանցից ավելի շատ հարկեր հավաքելուն։ Ի՞նչ հետևանքերի կհանգեցնեն նման նախաձեռնությունները, ինչո՞ւ են մարդիկ դեռ բողոքելով շարունակում վստահել այսօրվա իշխանություններին, արդյո՞ք այսօրվա մեր երկրի վիճակի համար առաջին պատասխանատուները հենց այդ քաղաքացիները չեն, որոնք երկու տարի առաջ գնացին անգիտակից ընտրությունների։

Աշոտ Կոշկակարյանը նաև իր տեսակետը հայտնեց Արսեն Ջուլֆալակյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու որոշման մասին՝ նշելով, որ իրականում ոչ թե Արայիկ Հարությունյանի հետ անհամաձայնությունները կարող էին նրան դրդել նման քայլի, այլ խոր հիասթափությունը իր թիմից։

Մանրամասները՝ տեսանյութում