ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ գրված է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե ետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ջուլֆալակյանն այս մասին տեղեկացրել էր «Ֆեյսբուքի» իր էջում՝ նշելով նաև հրաժարականի հիմնական պատճառը: