Հայաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակվել է 174, մահացել է մեկ մարդ

Հայաստանում սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45 326-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 905 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 279 է: Առ այսօր գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 1185-ի:

Մահվան դեպքի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժառուն եղել է 82 տարեկան կին և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 210 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41 233, փաստացի բուժվողներինը՝ 2 908 (մեկ օրում նվազել է 37-ով): Մեկ օրում արվել է 3250 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 227 809 թեստ: