Սիրում եմ դուռը շրխկացնելով արժանապատվորեն հեռացողներին…

Չէ՛, առանց քաղաքականության չի լինում…

Երեկ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ վայր է դնում մանդատը և հեռանում է պատգամավորական գործունեությունից։

2019 թ. հունվարի 14-ին ես՝ որպես ընտրող, հատուկ գրառումով ողջունել եմ Ջուլֆալակյանի մուտքը Հայաստանի խորհրդարան։ Թե ինչու եմ ողջունել նրա գալը և ինչու եմ ողջունում գնալը, բացատրում են իր՝ աշխարհահռչակ և բազմատիտղոս ըմբշամարտիկի հրաժեշտի խոսքերը, որ կարծես իմը լինեն.

«Պատիվ է, որ հնարավորություն ստացա ծառայել հայրենիքիս նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս, որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված: Հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի առավել չմանրամասնեմ»։

Չեմ զղջում, որ իմ քվեն տվել եմ Արսեն Ջուլֆալակյանին։

Սիրում եմ դուռը շրխկացնելով արժանապատվորեն հեռացողներին…

ԵՊՀ դասախոս Սեյրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Չէ՛, առանց քաղաքականության չի լինում…Երեկ Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ վայր է դնում մանդատը և հեռանում է…

Опубликовано Сейраном Григоряном Среда, 9 сентября 2020 г.