Իսկ համապատասխան մարմիններից ինչո՞ւ առարկայական առումով «ձեն-ձուն չկա»

Իսկ ո՞վ է պատասխան տալու։

Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 5-ը,  Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավորումների աննախադեպ աճ։

5 օրվա ընթացքում թունավորվել է 46 մարդ, որոնցից ունենք 17 զոհ։

Պատկերացնո՞ւմ եք՝ 17 զոհ ալկոհոլային թունավորումից մի քանի օրվա ընթացքում։

Այո, իրավապահները հայտարարել են, որ աշխատում են պատճառների և մեղավորների բացահայտման ուղղությամբ, բայց հազար ներողություն, իսկ համապատասխան մարմիններից ինչո՞ւ առարկայական առումով «ձեն-ձուն չկա», սննդի անվտանգության ոլորտի պատասխանատուներից,  օրինակ, համոզված եմ, որ ամեն օրվա ռեժիմով պետք է  տեղեկություն լինի, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում, որ հանկարծ նման դեպքեր չկրկնվեն։

Ինձ մոտ տպավորություն է, որ 17 մարդու մահը առանձնապես չի հետքրքրում ոչ ոքի։

Եվ ի վերջո, չկա պատասխան թե ի՞նչ պետք է անել, որ խուսափենք այս ահավոր իրավիճակի կրկնումից։

Հ.Գ.

Եթե հանկարծ ավտովթարից 17 մարդ մահանար (Աստված հեռու պահի ), ապա համոզված եմ, որ երկրում սուգ կհայտարարվեր…

Հ.Գ.Գ.

Խոստանում եմ, որ իմ բոլոր  լիազորությունները կօգտագործեմ,  օրենսդրական դաշտում խիստ կարգավորումներ առաջարկելու համար, որոնք կնվազեցնեն այսպիսի դեպքերի կրկնությունը ապագայում։

Ժողովուրդ…17 մարդ է մահացել։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Իսկ ո՞վ է պատասխան տալու։…Օգոստոսի 31֊ից մինչև սեպտեմբերի 5֊ը, Հայաստանում գրանցվել է ալկոհոլային թունավուրումների…

Опубликовано Arman Abovyan Воскресенье, 6 сентября 2020 г.