Պուտինը հորդորել է ամեն ինչ անել, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ճշմարտությունը չմոռացվի

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրելու փորձերի մասին, հայտարարել է, որ ոչ ոքի չպետք է ինչ-որ բան ապացուցենք, բայց պետք է ամեն ինչ անել, որ ճշմարտությունը չմոռացվի:

«Մենք ոչ ոքի չպետք է որևէ բան ապացուցենք: Բայց մենք միանգամայն այլ բան պետք է անենք: Պետք է ամեն ինչ անենք, որ այս ճշմարտությունը չմոռացվի: Եվ դրան պետք է հակադրվել օբյեկտիվ տեղեկատվությամբ, որը մեզ մոտ բավարար է, արխիվային փաստաթղթեր, տեսանյութեր, լուսանկարներ, որոնք տասնամյակներ շարունակ, և գուցե դեռ շատ ավելի երկար ժամանակ, ոչ մեկին հնարավորություն չի տա խեղաթյուրել այս պատմությունը` իրենց որոշ պատեհապաշտական ​​քաղաքական նպատակներին հասնելու համար, վնաս հասցնելու մեր ժողովրդի հիշողությանը, մեր հայրերի, պապերի հիշողությանը, ովքեր իրենց կյանքն են տվել նացիզմի դեմ պայքարելում»,- ասել է ՌԴ նախագահը «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում:

Խոսելով պատմությունը վերաշարադրողների փորձի մասին՝ Պուտինն ասել է, որ «նրանք իրենց համարում են բացառիկ»: