Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած քաղաքացիներն ունեցել են քրոնիկական հիվանդություններ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 190 նոր դեպք, ապաքինվել է ևս 402 մարդ:

Արձանագրվել է մահվան 3 դեպք։ Բուժառուները եղել են 64 (տղամարդ), 81 (կին), 61 (կին) և 83 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուառուն ունեցել է հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 272 է: