Հայաստանում մեկնարկել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի և ՀՀ ԶՈՒ զինծառայողների մարտավարական վարժանքը

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի զինծառայողները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների շրջանակներում հանդիսավոր երթով շարժվել են դեպի Կամխուդ և Ալագյազ մարտավարական դաշտեր:

ՌԴ Հարավայի ռազմական օկրուգի մամուլի ծառայության տեղեկացմամբ, մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումները  մշակել են  պաշտպանական, հարձակվողական, հետախուզական գործողություններ՝ հրետանային, հակաօդային պաշտպանության և ավիացիայի աջակցությամբ:

Զորավարժության ընթացքում զինծառայողները ցերեկային և գիշերային ժամերին մեքենաներով և  զրահամեքենաներով իրականացրել են վարման վարժություններ, ինչպես նաև հրաձգային զենքերից, ականանետերից, հետևակի մարտական մեքենաների սպառազինությունից, տանկերից, հրետանուց և զենիթային հրթիռներից կրակային պատրաստության պարապմունքներ:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի շուրջ հազար զինծառայողներ մասնակցում են երկկողմանի գումարտակային մարտավարական վարժանքին, որին ներգրավված է շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա՝ ներառյալ կործանիչներ, ռազմական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: