Ռուսաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը կրկին գերազանցեց հինգ հազարը

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի 5110 դեպք, մահացել է 121 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել 5812-ը: Այս մասին հաղորդում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Օգոստոսի 15-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում վարակվածների թիվը գերազանցել է  հինգ հազարը: Աճի տեմպը պահպանվում է մոտ 0,5% -ի սահմաններում: Ավելի շատ նոր հիվանդները  Մոսկվայից (692), Սանկտ Պետերբուրգից (193) և մերձմոսկովյան(164) շրջաններից են:

Նախորդ օրը հաղորդվել էր 4995 դեպքի, 114 զոհի և 5766 ապաքինվածների մասին: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում համավարակի ընթացքում 1 015 105 մարդ վարակվել է SARS-CoV-2 կորոնավիրուսով, որից մահացել է ավելի քան 17,6 հազարը, ապաքինվել է ավելի քան 832 հազարը:

Во всем мире, по подсчетам ВОЗ, число заболевших превысило 25,8 миллиона человек, около 860 тысяч погибли. Среди наиболее подверженных вирусу SARS-CoV-2 стран, согласно статистике Университета Джонса Хопкинса, — Соединенные Штаты Америки, Бразилия и Индия. Россия остается на четвертой строчке, далее следуют Перу, Колумбия, ЮАР, Мексика, Испания, Аргентина, Чили, Иран и Великобритания.

Ամբողջ աշխարհում, ԱՀԿ գնահատմամբ, դեպքերի թիվը գերազանցել է 26 միլիոնը, մահացել է ավելի քան 870 հազար մարդ: Ջոն Հոփքինսի համալսարանի վիճակագրության համաձայն՝ SARS-CoV-2 վիրուսով առավել շատ վարակված երկրների շարքում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Բրազիլիան և Հնդկաստանը: Ռուսաստանը շարունակում է մնալ չորրորդ տեղում, որին հաջորդում են Պերուն, Կոլումբիան, Հարավային Աֆրիկան, Մեքսիկան, Իսպանիան, Արգենտինան, Չիլին, Իրանը և Միացյալ Թագավորությունը: