Բժիշկը պատմել է, թե ինչը կարող է վատթարացնել ուղեղի աշխատանքը

Ուղեղը արդյունավետ վիճակում պահելու համար անհրաժեշտ է նրան անընդհատ թթվածնին մատակարարել: Այս կարծիքը հայտնել է ռեֆլեքսոթերապևտ Իգոր Օրլովը:

Փորձագետը բացատրել է, որ չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը, սթրեսը և գերբեռնվածությունը կարող են հանգեցնել ուղեղային արյան շրջանառության խանգարումների և, որպես հետևանք՝ գլխացավերի, դանդաղ ռեակցիայի և հիշողության խնդիրների:

Ուղեղի հետ կապված մարմնի որոշակի մասերի մերսումը կարող է կանխել նման անցանկալի խանգարումները: Հատկապես ականջի բլթակների մերսումը կարող է արդյունավետ լինել: Այսպես, սեղմելով նրա կենտրոնը, կարելի բարելավել մարդու տեսողությունը:

Օրլովը նաև պատմել է, որ գլխի մերսումը բարելավում է արյան հոսքը:

Բացի դրանից, ձեռքերի և ոտքերի մատների մերսումը կարող է բարելավել արյան շրջանառությունը, քանի որ այն թեթևացնում է նյարդային լարվածությունը և նորմալացնում արյան ճնշումը:

Մասնագետը «Sputnik ռադիոյին» տված հարցազրույցում շեշտել է, որ մերսումը չպետք է ցավ առաջացնի,այլ պետք է կատարվի ուշադիր և նրբորեն: