Մայիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մինչև կեսգիշեր բաց է լինելու
Մայիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մինչև կեսգիշեր բաց է լինելու. այդ օրը Թանգարանների գիշերն է։
2013 թվականից Սուրբ Էջմիածնի Թանգարանները, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, մասնակցում են այդ համաեվրոպական միջոցառմանը։ Մայր Տաճարի վերաբացումից հետո այս տարի առաջին Թանգարանների գիշերն է։
«Սիրով հրավիրում ենք ամենքիդ այցելելու Սուրբ Էջմիածնի Թանգարաններ և մասնակցելու մեր հոգևոր-մշակութային ծրագրին, որը շուտով կներկայացնենք»,- նշում են Սուրբ Էջմիածնի Թանգարանների տնօրինությունից։

