Քաղաքապետարանի աշխատակիցները աշխատանքային ժամին Փաշինյանի և ՔՊ-ի պաստառներն են փակցնում. ահազանգում է Նարեկ Մանթաշյանը (տեսանյութեր)
«Այսօր քարոզարշավը սկսվել է և հենց այս պահից սկսած խախտման ցայտուն օրինակ բերեմ։ Քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներն աշխատանքի ժամին խմբերով, աստիճաններով շենքերի պատերին փակցնում են ՔՊ-ի «սրտիկով» պաստառները»,- ֆեյսբուքյան եթերում ասում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը՝ ցույց տալով, թե ինչպես են ՀԿՊԾ աշխատակիցները և իրենց պետը աշխատանքային ժամին Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին գովազդելով են զբաղվում։
Մանրամասները՝ տեսանյութերում

