Թրամփը նշել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել Բելառուսի իրավիճակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կքննարկի Բելառուսում տիրող իրավիճակը: Հայտարարությունը ԱՄՆ առաջնորդը արել է երեքշաբթի՝ հանդես գալով լրագրողների առջև:

«Կարծում ենք՝ Բելառուսում չկա բավարար ժողովրդավարություն: Մենք շատերի հետ ենք խոսում, հարմար ժամանակին կխոսենք Ռուսաստանի և ուրիշների հետ: Բայց բողոքի ցույցերը խաղաղ տեսք ունեն»,-ասել է Թրամփը, որի խոսքերը մեջբերում է Reuters-ը: