Ապրիլյան քառօրյան շաղկապված է քաղաքականությանը, բայց այս ասուլիսը քաղաքական ակտիվություն չեմ համարում (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով LIVEnews.am-ի լրագրողի հարցին, թե արդյո՞ք ՀՀ երրորդ նախագահը մտավախություն չունի, որ իր քաղաքական ակտիվությունը կարող է ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցի վրա ազդեցություն ունենալ՝ քաղաքականացնելով այն, առարկեց՝ ասելով, որ ինքը համաձայն չէ այն ձևակերպման հետ, թե ինքը քաղաքական ակտիվություն է դրսևորում։

«Ձեր հարցի մեջ կար հաստատում առ այն, որ ես քաղաքական մեծ ակտիվություն եմ ցուցաբերում։ Ես դրա հետ համաձայն չեմ։ Ի՞նչ ակտիվություն եմ ես ցուցաբերել, որ դուք էլ դա բարյացակամորեն նկատել եք։ Ես այսօրվա ասուլիսը ևս չեմ համարում քաղաքական ակտիվություն, որովհետև Ապրիլյան քառօրյան, թեև շատ սերտ կապված է քաղաքականության հետ, բայց այսօր մենք խոսում ենք բուն մարտական գործողություններից, դրա պատճառներից և հետևանքներից»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ հրաժարվելով գնահատական տալ հանձնաժողովի աշխատանքներին։

Մանրամասները՝ տեսանյութում