ԱՄՆ-ում մշակված COVID-19-ի պատվաստանյութերը կգրանցվեն նոյեմբերից ոչ շուտ

ԱՄՆ-ում մշակված COVID-19-ի պատվաստանյութերը չեն գրանցվի մինչև նոյեմբերի վերջ: Այս մասին Reuters  գործակալությունը հայտարարել է օգոստոսի 13-ին՝ վկայակոչելով ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավար Ֆրենսիս Քոլինզին:

Քոլինզը հավելել է, որ փորձարկումներում մոտ 10 000 կամավորների ներգրավումը բավականաչափ տեղեկատվություն կտա  դեղերի անվտանգության և արդյունավետության մասին՝ դրա լայնորեն օգտագործման համար:

ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավարը վստահ է, որ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող վեց պատվաստանյութերից առնվազն մեկը մինչև տարեվերջ կարձանագրվի որպես անվտանգ և արդյունավետ:

Քոլինզն ակնկալում է, որ Միացյալ Նահանգներում արտադրված պատվաստանյութի առաջին տասնյակ միլիոնավոր չափաբաժինները կտրամադրվեն նրանց, ովքեր դրա կարիքը ունեն առավել շատ, մասնավորապես նրանց, ովքեր առողջական խնդիրներ ունեն կամ առողջապահության ոլորտի մասնագետներին:

Օգոստոսի 13-ին Սպիտակ տան քարտուղար Քեյլի Մակինանին հայտարարել է, որ ԱՄՆ-ում պատվաստանյութերը COVID-19- ի համար ներկայումս անցնում են երրորդ փուլի կլինիկական փորձարկումներ, «որի շրջանակներում թեստավորվում է  30 000 մարդ»: Ըստ խոսնակի՝ նախագահի աշխատակազմը ակնկալում է, որ փորձարկվող պատվաստանյութերից առնվազն մեկը մինչև տարեվերջ պատրաստ կլինի օգտագործման: