Գեոպոլիտիկ հարցադրումներին պատասխանելիս մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր

Նիկոլի՝ BBC-ին տրված հարցազրույցից երկար-բարակ չեմ գրի։ Երեք կարեւոր դիտարկում։

  1. Երբ դու անուղղելի պոպուլիստ ես ու երկրի ներսում դա մի ձեւ դեռ աշխատում է, դրսի համար ուրիշ բան մտածիր։ Որովհետեւ միջազգային հարթակներում պոպուլիզմդ վերածվում է ինֆանտիլիզմի։
  2. Արցախյան բանակցային գործընթացում ինչո՞ւ Դուշանբեով վարի տվեցիր Վիեննա-Սանկտ Պետերբուրգը, եթե 2 տարի անց պիտի փորձես անել այն, ինչ մենք արդեն արել էինք։
  3. Գեոպոլիտիկ հարցադրումներին պատասխանելիս մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր, քանզի հաջողության պատմությունների քո բոլոր թվարկումները՝ ԵԱՏՄ, ԵՄ-Հայաստան, ՆԱՏՕ-Հայաստան, Հայաստան-Իրան, մեր թողած ժառանգությունն են, որ դու մսխում ու մսխում ես։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Նիկոլի՝ BBC-ին տրված հարցազրույցից երկար-բարակ չեմ գրի։ Երեք կարեւոր դիտարկում։1. Երբ դու անուղղելի պոպուլիստ ես ու…

Опубликовано Armen Ashotyan Пятница, 14 августа 2020 г.