Չինաստանում նախազգուշացնում են մահացու նոր վիրուսի տարածման մասին

Չինաստանում գրանցվել է SFTS վիրուսի բռնկում, որը փոխանցվում է միջատների խայթոցի միջոցով։ Այս մասին գրում է Global Times- ը:

Վերջին տվյալների համաձայն ՝ 60 մարդ արդեն վարակվել է, յոթը մահացել են:

Վարակվածներից մեկը պատմել է, որ ախտանիշների թվում են  հազը, բարձր ջերմությունը և արյան մեջ լեյկոցիտների և թրոմբոցիտների մակարդակի նվազում:

SFTS- ը առաջին անգամ հայտնաբերվել է դեռևս 2011 թ.-ին։ Վիրուսը փոխանցվում է ինչպես միջատներից մարդուն, այնպես էլ վարակված մարդուց մեկ այլ մարդու՝ արյան կամ լորձաթաղանթի միջոցով: