Ինչքան կարելի է շահարկել ապրիլյանը և մեղադրել մի մարդու, ով փրկեց Արցախը լայնածավալ հարձակումից և հետ շպրտեց թշնամուն`պատճառելով նրան ահռելի մարդկային և սպառազինության մեծածավալ կորուստներ

Սերժ Սարգսյանի երեկվա անկեղծ խոսքերը որոշ անհայրենիք թափթփուկների մոտ դիսկոմֆորտի զգացողություն են առաջացրել:

Դա բնական էր և սպասելի, քանի որ երկու տարի է այդ նույն թափթփուկները վայրահաչում էին «800» հեկտարի, տանկերում իբր վառելիքի փոխարեն ջրի, բահով կռիվ գնալու և սոված զինվորի մասին:

Տեղեկատվական այդ արշավը փլուզվեց ԱԺ ապրիլյան հանձնաժողովի նիստին Սերժ Սարգսյանի գնալուց հետո, և երեկվա՝ իրոք շատ անկեղծ խոսքերը դարձան այդ կեղծ արշավի վերջակետը:

Ինչքան կարելի է շահարկել ապրիլյանը և մեղադրել մի մարդու, ով փրկեց Արցախը լայնածավալ հարձակումից և հետ շպրտեց թշնամուն`պատճառելով նրան ահռելի մարդկային և սպառազինության մեծածավալ կորուստներ:

Ինչքան կարելի է հավատալ այն ստերին, որ զինվորը հաց չի ունեցել և սոված է եղել, դա տարածողները թշնամուց ոչնչով չեն տարբերվում,քանի որ թիրախավորելով մեր զինվորներին սուտ են տարածում և անում են դա քաղաքական նպատակներով:

Ինչքան հիմար պետք է լինի մարդը, որ հավատա Նիկոլի ստերին, որ մեր ՀՕՊ-ը քայքայված էր, երբ մի արկ անգամ չի ընկել Ստեփանակերտի կամ որևէ բնակավայրի վրա, իսկ մեր տղերքը խոցել են տասնյակ ԱԹՍ-ներ: Երևի բահով են խոցել հա՞ այ անինքնասեր տականքներ:

Եվ վերջապես ինչքան ժամանակ է պետք, որ ի վերջո հասկանան, որ Սերժ Սարգսյանի դեմ այս ամբողջ պատերազմի նպատակը մեկն էր`շահարկելով ապրիլյանը և երկրի ներսում տարատեսակ խնդիրները զավթել իշխանությունը փողոցի դժգոհության միջոցով և իշխանության բերել հակահայկական, օտար ուժերի սպասարկու անձանց, որոնք շատ արագ բոլորին կդարձնեն դավաճան իսկ իրենց քայքայիչ գործը դրանով կհասցնեն հաջողության: Կվերացնեն բոլոր հերոսներին, կվերացնեն ավանդույթները,կփոխեն պատմությունը և վերջում կկործանեն Հայաստանն էլ, Արցախն էլ, թե քանի՞ հարյուր տարի կպահանջվի, որ հայերը կրկին ունենան պետություն արդեն ցույց կտա պատմությունը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Սերժ Սարգսյանի երեկվա անկեղծ խոսքերը որոշ անհայրենիք թափթփուկների մոտ դիսկոմֆորտի զգացողություն են առաջացրել:Դա բնական…

Опубликовано Վահան Բաբայան Суббота, 8 августа 2020 г.