Ի պաշտպանություն Ամուլսարի ակցիան չկայացավ, մասնակիցները բերման ենթարկվեցին. Tert.am (տեսանյութ)

Ընդդեմ Ամուլսարի շահագործման՝ Կառավարության դիմաց  հավաքվել էին քաղաքացիներ և իրավապաշտպաններ:

Ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին: Ակցիայի մասնակիցները նշում էին, որ իրենք միմյանցից  կանգնել են 2 մ հեռավորության վրա: Սական ոստիկանությունը պահանջեց հավաքը դադարեցնել:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշեց, որ իրեն ասել են՝ դադարեցնել հավաքը, և իրեն  ձերբակալում են.

«Ես ասեցի, որ  հավաք չեմ իրականացնում, այլ ինդիվիդուալ ակցիա եմ իրականացնում, իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում` Ամուլսարի հետ կապված»,-նշեց նա:

Ոստիկանության բաժանմունք տարվեց նաև իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը:

Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը նշեց, որ չգիտի` քանի հոգի են բերման ենթարկվել, իրենք ներկայացրել են օրինական պահանջը, որ արտակարգ դրության ժամանակ կազմակերպել հավաքներ չի թույլատրվում, տրվել  է  ժամանակ, մասնակիցներից մի մասը գնացել է, իսկ  ով մնացել է՝ բերման է ենթարկվել: Հավաքը դադարեցվել է: