Թուրքական ծուղակ․ դավադրություն սեփական երկրի դեմ, որը սկսվում է կրթական համակարգից (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն է։

Կրթական  չափորոշիչների հեղինակները  Հայոց պատմության շարադրանքը սկսում  են ոչ թե Ք. ա. III հազարամյակից, այլ Ք․ա 9-րդ  դարից, այսինքն` Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանից։ Այսպիսով, նրանք  ուսումնական ծրագրից դուրս են թողնում մեր պատմության նախորդ երկու հազարամյակները։ Բացի դրանից,  դուրս է թողնված նաև նախապատմական դարաշրջանը, որը նույնպես կարևոր է, քանի որ հին քարի դարից սկսած՝ Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցող իրադարձություններն էին, որ հող նախապատրաստեցին հայոց պատմության սկզբնավորման համար:

Նպատակն է՝  կասկածի տակ դնել մեր ժողովրդի տեղաբնիկության իրողությունը, ինչը թուրքական ծրագիր է։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։