Արցախյան գոյապայքարում ունեցած զգալի ավանդի համար 10 ազատամարտիկներ ստացել են «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա

Ստեղծման օրվանից ի վեր Արցախի ազատամարտիկների միությունը միշտ կանգնած է եղել Արցախյան ազատամարտում հաղթանակ կերտածների թիկունքին և պարբերաբար իր նախաձեռնություններով փորձել է արժևորել ու գնահատել վերջիններիս հերոսական արարքը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայութան տեղեկացամբ, հերթական նախաձեռնությունը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, որին ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Այս անգամ Միության վարչության որոշմամբ արցախյան գոյապայքարում ունեցած զգալի ավանդի համար 10 ազատամարտիկներ ստացել են «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա: