Հայկական բանակը թշնամուն արժանի հակահարված տվեց, բայց դեռ շատ անելիք ունենք․ Գեներալ Բեկ (տեսանյութ)

«Մենք» հաղորդաշարի  ստեղծագործական խումբը հուլիսի 24-ին հյուրընկալվել էր  Արցախյան ազատամարտի մասնակից Աղաբեկ Խաչատրյանի՝ Գեներալ Բեկի ջանքերով ստեղծված թանգարանում, որտեղ էլ կայացավ հարցազրույցը։

Գեներալ Բեկի հետ մեր  զրույցը սկսեցինք սահմանային լարվածությունից։ Հուլիսի 12-ին  Ադրբեջանը  ռազմական գործողություն իրականացրեց  Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ուղղությամբ․ ինչո՞ւ թշնամին գնաց նման արկածախնդրության, նպատակն ընդամենը դիրքային բախո՞ւմն էր` դիրքերը բարելավելու համար, թե  հեռահար  հաշվարկներ ուներ՝ սկսելու լայնամասշտաբ պատերազմ։

Խոսելով ներհայաստանյան իրավիճակից՝ Գեներել Բեկը կոչ արեց զերծ մնալ մեր բանակի  մասին  կեղծ լուրեր տարածելուց, հեռու մնալ բանակը քաղաքականացնելուց,  մեր  հերոսներին հեղինակազրկելուց,  հորդորեց բոլորին՝  չհեղինակազրկել մեր ամենամեծ ձեռքբերումը՝ Հայկական Բանակը:

Հարցազրույցին մասնակցել են նաև ազատամարտիկներ Կարեն Առաքելյանը և Ժորա Ստեփանյանը։

Ներկայացնում ենք հարցազրույցի առաջին մասը․ դիտեք տեսանյութում

Հեղինակ՝ լրագրող Արմիեն Սիմոնյան

Օպերատորներ՝ Հայկ Սինդոյան, Հակոբ Գումրոյան